Շատ քիչ բաղադրիչներով և արագ պատրաստվող այս համեղ տորթը նրանց համար է, ովքեր դեռ չեն փորձել. ստացվում է նուրբ փափուկ և թեթև փորձեք և համոզվեք ինքներդ

Շատ քիչ բաղադրիչներով և արագ պատրաստվող այս համեղ տորթը նրանց համար է, ովքեր դեռ չեն փորձել. ստացվում է նուրբ, փափուկ և թեթև, փորձեք և համոզվեք ինքներդ

Բաղադրիչներ՝

1 բանկա խտացրած կաթ (400 գր)
2 ձու
160 գր ալյուր
1 ճ գդ փխրեցուցիչ
Կրեմի համար

400 մլ 35% սերուցք
Կես բաժակ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը

Խտացրած կաթը և ձվերը խառնել իրար և լավ հարել մինչև միասեռ զանգված դառնալը: Ալյուրը և փխրեցուցիչը խառնել իրար և մաս-մաս խառնել ստացված զանգվածին:
Լիսերն ավելի հաստ կստացվեն, եթե խմորը թողնենք 15 րոպե հանգստանալու:

Ընդգծեք ջեռոցի տապակի չափը թխվածքի համար նախատեսված թղթի վրա մոտ 20 սմ տրամագծով շրջանագիծ:
Թուղթը դրեք տապակի մեջ և թղթի միջնամասում լցրեք երկու մեծ գդալ խմորից և տարածեք շրջանաձև: Թխեք 5 րոպե 180 ջերմաստիճանի ներքո այնքան ժամանակ մինչև վարդագույն տեսք է ստանում թխվածքի լիստը:
Նույնությամբ թխում եք նաև մյուս շերտերը:

Պատրաստում ենք կրեմը.

Սերուցքը և շաքարի փոշին խռնում ենք իրար և լավ հարում, ստացվածկրեմը քսում ենք շերտերին և մի ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
Այսպիսի տորթի վերևի շերտին կարող եք ձեր ցանկությամբ ծախկել ընկույզի փոշիով,կամ գլազուրով:

(Visited 221 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: