Գորիսում բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուին

Գորիսում բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուին

«Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել:

«Հարևանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրեց, որ բերեմ ընտրության, ես էլ բերեցի, դրանից հետո ինձ բերման ենթարկեցին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ավագանու թեկնածուն` նշելով, որ բերման են ենթարկել նաև տարեց կնոջը:
Նա նշել է, որ ոստիկանությունում իրեն հարցեր չեն տվել և մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:

(Visited 179 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: