Համեղ խաչապուրի՝ վրացի խոհարարից

Համեղ խաչապուրի՝ վրացի խոհարարից

Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։ Այն ինձ տվել է վրացի խոհարար։

Բաղադրիչներ․

200 մլ․ կեֆիր,
2 ձու,
3 բաժակ ալյուր,
1 թեյի գդալ աղ,
0,5 թեյի գդալ սոդա,
2 ճաշի գդալ բուսական յուղ,
1 թեյի գդալ շաքար,
0,5 կգ․ պանիր։

Պատրաստման եղանակը․

Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիր +ձու:Ավելացնում ենք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, շաքար, յուղ)։ Խառնում ենք։ Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։

Պատրաստում ենք միջուկը՝ ձու+պանիր, մանրացրած մանր քերիչով։ Բաժանում ենք խմորը մասերի։ Գրտնակում ենք բարակ լոշիկները։ Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։ Տապակում ենք տապակայի մեջ՝ երկու կողմից։

(Visited 203 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: