«Նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք կարող են չհանձնել թեստ և չպատվաստվել»․ Ռոմելլա Աբովյան

«Նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք կարող են չհանձնել թեստ և չպատվաստվել»․ Ռոմելլա Աբովյան

«Նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք, որպես բացառություն, կարող են չհանձնել թեստ և չպատվաստվել»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Անդրադառնալով երեկ կորոնավիրուսի հետևանքով արձանագրված 43 մահվան դեպքերին՝ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ հիմնականում միջին տարիքային խմբի անձինք են եղել մահացողները, որոնց մեջ եղել են նաև խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք։

«Շատ դեպքերում տվյալ անձինք ուշ են դիմում բժշկական հաստատություն, յուրաքանչյուրին թվում է, թե ինքը կորոնավիրուսով հիվանդ չի, և դիմում են միայն ծանր կամ ծայրահեղ վիճակում»,- նկատեց Աբովյանը՝ նշելով, որ քաղաքացիները նաև շատ ուշ են թեստավորվում, երբ արդեն թոքերը բավականին ախտահարված են լինում։

(Visited 150 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: