Ծաղկակաղամբով տապակա. Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը։

Ծաղկակաղամբով տապակա. Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը։

Բաղադրիչները

Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ

Լոլիկ- 2 հատ

Ձու- 3 հատ

Պանիր-50 գր.

Կաթ- 6-8ճ/գ

Սամիթ- մի քանի ճյուղ
Բուսայուղ
Աղ
Պղպեղ
Պատրաստումը

Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:
Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):
Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:
Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:
Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի

(Visited 90 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: