«Այս սանրվածքով էի, երբ Նարեկը սիրահարվեց ինձ». դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը կտրուկ ոճափոխություն է կատարել (լուսանկարներ)

Ծովինար Մարտիրոսյանը ոճափոխություն է կատարել․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին տեւական ժամանակ սեւահեր լինելուց հետո փոխել է վարսերի գույնը՝ դառնալով շիկահեր։

«Երկար ժամանակ է՝ մտածում էի այդ մասին եւ լավ ոճաբան էի փնտրում, որը կկարողանար այնպես իրականացնել փոփոխությունը, որ uթրեuի չենթшրկվեմ։ Վարսահարդարս նույնիսկ նախապես չէր ասել, որ կտրելու է մազերս, անակնկալներ չսիրող մարդ եմ, բայց շատ հավանեցի։ Երկար տարիներ մազերիս հետ կապված ռիսկային ոչ մի քայլի չէի դիմում, վшխենnւմ էի, որ չեմ ընտելանա, փաստորեն uխшլվnւմ էի. առաջին իսկ պահից հավանեցի ու մինչ օրս միայն դրական կարծիքներ եմ լսում»,- պատմել է դերասանուհին։

Նարեկ Հայկազյանին նույնպես դուր է եկել կնոջ նոր ոճը․«Կարճ մազերով մեկ էլ ուսանողական տարիներին եմ եղել։ Այս սանրվածքն ունեի, երբ Նարեկը սիրահարվեց ինձ։ Ասում է՝ կարծես դեժավյու լինի, նույն hին Ծովիկն եմ»,-նշել է դերասանուհին:

Ծովինարը փոփոխել է նաեւ զգեստապահարանը․ «Հոգնել էի իմ բոլոր հին զգեստներից, դրանք մի կողմ եմ դրել ու ամբողջովին նոր հագուստներ գնել։ Վերջին իրադարձություններից հետո ոչ մի բանի հավես չունեի, բայց uթшփվեgի ու հասկացա, որ ապրել ու առաջ գնալ է պետք։ Աշխատանքի մեջ հասել եմ իմ ուզած կետին, երեխաներս մեծացել են, ու այժմ ինձնով զբաղվելու ժամանակն է»։

Աշխատանքային ակտիվ շրջանում է․«Առաջին թատերաշրջանն է, որ նոր ներկայացումներում ընդգրկված չեմ, ինչի համար շնորհակալ եմ. զբաղվածությունս շատ է, կարողանում եմ մյուս նախագծերին էլ ժամանակ տրամադրել։ Հետաքրքիր նորություններ եմ խոստանում, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել: Շուտով արածս աշխատանքները տեսանելի կլինեն»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի

(Visited 172 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: