Ունենք երկու վիրավոր. ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՀՀ ՊՆ

Ունենք երկու վիրավոր. ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Ընթանում են տեղային մարտեր:

«Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշում է ՀՀ ՊՆ-ը

(Visited 138 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: