Ինչպիսին է այսօր «Կլոն» սերիալի Սամիրան. նա վերջերս ամուսնացել է. ՖՈՏՈ

2000-ականների սկզբին շատերի տանը ընտանեկան դիտման առարկա էր «Կլոն» սերիալը: Ներկայացնում ենք փոքրիկ Սամիրայի՝ ֆիլմում Լատիֆայի դստեր ապագա ճակատագիրը: Հանդիսատեսը հիշում է ինքնիշխան և կամակոր Սամիրային, որ ամեն կերպ ոչ միայն հրաժարվում էր գլխաշոր կրելուց, այլև ուզում էր իր կյանքում արմատախիլ անել նախնիների բոլոր արևելյան ավանդույթները:

Ստեֆանի Ֆերնանդես դի Բրիտուն այժմ արդեն 30 տարեկան է: Նա հասցրել է ամուսնանալ ֆուտբոլիստ Ալեշանդրո Պատոյի հետ:

Ստեֆանին ծնվել է 1987թ. Սան Պաուլուում: Վաղ հասակից նա հաճախել է մոդելային կուրսերի և դերասանական վարպետության դասեր է առել: Նրան անընդհատ հրավիրում էին նկարահանվելու գովազդային տեսահոլովակներում:

10 տարեկանում նա արդեն ստացավ իր առաջին լուրջ դերը արգենտինական Chiqiititas Brazil սերիալում: Բրազիլիա վերադառնալով՝ աղջիկը պայմանագիր կնքեց տեղական հեռուստաընկերության հետ սերիալների նկարահանման գործով:

Ստեֆանին հայտնի է «Կլոն», «Երկնքից ընկած հրեշտակը», «Թալիսման», «Կյանքի էջերը», «Ծանր բեռ», «Արգելված ցանկություն», «Մարդկանց կյանքը» և այլ մելոդրամաներում խաղացած դերերով:

2009թ. դերասանուհին ամուսնացավ Ալեշանդրո Պատոյի հետ: Մեկ տարի անց, սակայն, նրանք ամուսնալուծվեցին: Ստեֆանին իրեն սնանկ հայտարարեց և նախկին ամուսնուց պահանջեց նրա բազմամիլիոն շահույթի 20 տոկոսը: Պատոյի փաստաբաններին հաջողվեց նվազեցնել դերասանուհու պահանջը մինչև ամսական 5 000 ռեալ:

Այժմ Ստեֆանին ապրում է նախկին ամուսնու հաշվին, քանի որ ստուդիան դադարեցրել է նրա հետ կնքած պայմանագիրը:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: