Ինչպես Կարող Է Հայ Տղամարդը Դստեր Անունը Ֆեյսբուքով Որոշի

 

StarNews-ն արդեն տեղեկացրել է, որ երգիչ Վաչե Ամարյան երրորդ անգամ հայր է դարձել:

Վաչեն դուստր է ունեցել ու իր սթորի բաժնում արված տեսաուղերձում նշել էր, որ երեխան ու երեխայի մայրը շատ լավ են իրենց զգում:

Ուշագրավն այն է, որ Վաչեն դստեր անունը չի կարողանում միայնակ ընտրել, որոշել է դա անել ֆեյսբուքում՝ նշելով, որ պետք է այդ գործն իր հետևորդների հետ անեն:

Առհասարակ, վերջին շրջանում տպավորություն է, որ հայկական շոու բիզնեսի աստղերը որոշել են լայքեր և հետևորդներ ավելացնել իրենց երեխաների շնորհիվ:

Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանն իր Tiktok-ն առաջ է մղում երեխայի սեռի բացահայտման տեսանյութով, Արամեն իր տեսահոլովակի դիտումներն է ավելացնում երեխաներին առաջին անգամ ցուցադրելով, և ամենակարևորը՝ տարիներ շարունակ դստերը միայն մեջքից ցուցադրող երգիչը և նրա կինը հիմա գրեթե ամեն օր սթորի են տեղադրում իրենց երեխաների մասնակցությամբ, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչն էր խանգարում դա անել ավելի վաղ, սթորին այն ժամանակ անցանկալի՞ տեղ էր ձեր երեխաների համար, հիմա արդեն աստեղային ժամը վայելելու ժամանա՞կն է:

Ինչ խոսք, Վաչե Ամարյանն էլ իր հերթին հետաքրքիր բան առաջարկեց, որը վստահ ենք՝ հետագայում կօգտագործի նաև Լիլիթ Հովհաննիսյանը՝ քվեարկություն երեխայի անունը որոշելու հարցում, թեպետ Լիլիթը, թերևս, տեսանյութը կտեղադրի Tiktok-ում, չէ՞ որ այն զարգացնելու կարիք կա:

 

 

(Visited 609 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: