Երևանում ուժեղացված ծառայություն է. ոստիկանները խուզարկում են մեքենաները

Երևանում ուժեղացված ծառայություն է. ոստիկանները խուզարկում են մեքենաները:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանները կանգնեցնում են մեքենաները, խուզարկում։ Մասնավորապես Աշտարակի մայրուղում մեքենաների շարասյունը հասնում են կիլոմետրերի։

Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Երևանում ուժեղացված ծառայություն է։

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մի քանի լուսանկարով, որում ոտիկանությունը խուզարկություն է կատարում։

«Փաստաթղթերը նայեցին, թողեցին, արաղներիս համար բան չասացին, որոշ ավտոներ զննում էին, մի ավտո մարել էր, ոստիկանները օգնեցին հրելով տարան։ Հարցրի, ասացին բան չկա, ուժեղացված ծառայություն է»։

(Visited 68 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: