Երգիչ, Դերասան Մանվել Խաչատրյանը Նշանակվել Է Երևանի……

Երգիչ, դերասան Մանվել Խաչատրյանը նշանակվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն: Այս մասին գրված է թատրոնի Ֆեյսբուքի էջում:

«Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,- գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ավարտի մասին։

«Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանն իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի:

Եվ ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, ինչպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:

Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում:

Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ»,- թատրոնի ֆեյսբուքյան էջում գրել էին նրա պաշտոնացարման ավարտի կապակցությամբ:

(Visited 97 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: