Հիշու՞մ Եք Աշխարհի Միակ Այս Վեցնյակին. Տեսեք, Թե Ինչպիսին Են Այդ Աղջիկները Հիմա՝ 30 Տարի Անց

News17Daily-ն գրում է․ Ջանեթն ու Գրեմ Ուոլթոնը շատ երկար ժամանակ փորձում էին ծնող դառնալ: Բայց մի պահ երեխաներ ունենալու նրանց ուժեղ ցանկությունը վերածվեց կյանքի իրական փորձության: Մի քանի տարի շարունակ Ջանեթը բազմիցս փորձել է հղիանալ: Բայց ապարդյուն: Հղիության մասին իմանալուց հետո Ջանեթն ու Գրեհեմը թռան յոթերորդ երկինք: Նրանց բոլոր տա ռապանքները կարծես վերջապես վերջացան: Նրանք անհամբեր սպասում էին իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:

Բայց երբ Ջանեթի բժիշկը նրան հետազոտեց հղիության ութերորդ շաբաթում, պարզվեց, որ նրանք կունենան ոչ թե մեկ, այլ վեց երեխա: Ջանեթն ու Գրեհեմը լիովին ցն ցված էին այս լուրից: 1983-ի նոյեմբերի 18-ին, հղիության 31-րդ շաբաթում, Ջանեթը լույս աշխարհ է բերել վեց առողջ աղջիկների: Նորածինները կե սարյան հա տ մամբ ծնվեցին Անգլիայի Լիվերպուլ քաղաքի հիվանդանոցներից մեկում:

Երբ 1984 թ.-ի հունվարին բժիշկները համոզվեցին, որ աղջիկները առողջ են և անվտանգ, նրանք դուրս գրվեցին հիվանդանոցից: Հաննա, Ռութ, Լյուսի, Քեյթ, Ջեննի և Սառա քույրերի հրաշալի լույս աշխարհ գալուն հետևեց ամբողջ աշխարհը: Նրանց կյանքին վիճակված էր տարբերվել մեծամասնությունից: Ջանեթը և Գրեհեմը տարեկան գնում էին մոտ 11000 տակդիր և հազիվ էին քնում իրենց երեխաների կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում:

Նրանց ծնողական կյանքը սկսեց նմանվել կերակրման անվերջ ցիկլերի, տակդիրների փոփոխությանը և կարճատև ընդմիջումներին: Ուոլթոն ընտանիքի կյանքը միշտ բուռն ընթացքի մեջ էր: «Աղջիկների կյանքի առաջին տարիներն աննկատ թռչում էին … Միակ բանը, որի համար ես ափսոսում եմ, այն է, որ ժամանակ չկար անհանգստությունները դադարեցնելու և մեր մեծ ընտանիքի կյանքը պարզապես վայելելու համար », — հիշում է Ջանեթը:

Բայց չնայած ժամանակի անընդհատ սղությանը ՝ Գրեհեմը և Ջանեթը պաշտում և հպարտանում էին իրենց դուստրերով: Տանը միշտ տիրում էր երջանկության և ուրախության մթնոլորտը: Քույրերի հարաբերություններն աներևակայելի ամուր էին: Նրանցից ոմանք ամուսնացան և ստեղծեցին իրենց ընտանիքները: Սառան դարձավ քույրերից առաջինը, որը երեխաներ ունեցավ. Նա 2014 թվականին լույս աշխարհ բերեց դուստր Յորգիին:

Ուոլթոնների ընտանիքը վեց անգամ կաճի, իսկ Գրեհեմն ու Ջանեթը այժմ երջանիկ պապիկ ու տատիկ են: Ջանեթը հիացած է իր թոռնուհուց. «Ես սիրում էի դուստրերին դաստիարակել և կրթել: Չեմ կարող ասել, որ նրանց կյանքի մի փուլն ավելի լավն էր, քան մյուսը: Պարզապես միշտ անելիքներ շատ կային, որ մենք չէինք կարող լիարժեք վայելել մեր ընտանիքի կյանքը: Թոռների մոտ այլ է », — Daily Mail- ին ասել է Ջանեթը: Համոզված ենք, որ ընտանիքը շուտով կունենա ավելի շատ թոռներ:

Նյութը հրապարակման պատրաստեց News17Daily

(Visited 209 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: