Երեխայի Նկարը, Որն Օգնում Է Հորը Տաքացնել Նորшծին Փпքրիկներին, Տшրածվել Է Աշխարհով Մեկ…

Սկանդինավյան երկրներում «մաշկը մաշկին» շփման մեթոդը հաճախ օգտագործվում է որպես վաղաժամ ծնված նորածինների ինկուբացիոն այլընտրանք:

Այստեղ բժշկությունը գտնում է, որ մարդու մաշկի ջերմությունը, մարդկային մաշկի հետ շփումը ավելի լավ է օգնում նորածին փոքրիկին հաղթահարել վաղաժամ ծնվելու արդյունքում առաջացած խնդիրները, քան նրան ապարատում մեկուսացնելը:

Դանիայի Կոպենհագեն քաղաքում երկու նորածին զավակներին հայրը փորձում է նշված մեթոդով բժիշկների հսկողությամբ տաքացնել: Հորը օգնում է նրա տղան:

Հորն օգնող տղայի նկարը տարածվել է աշխարհով մեկ՝ արժանանալով հուզիչ մեկնաբանությունների ու հետաքրքիր արձագանքներին: Մաշկը մաշկին մեթոդը անվանում են նաև Կենգուրուի մեթոդ:

Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ վաղաժամ ծնված նորածնին մեկից երկու ժամ օրվա ընթացքում թողնում են մոր կամ հոր մաշկի վրա, որի ընթացքում երեխան զգում է ծնողական նրբությունը, քնքշությունը, ջերմությունը, ծնողական սրտի զարկերը:

Այդպիսով ավելի արդյունավետ է լինում նորածնի հարմարեցումն արտաքին աշխարհին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նմանատիպ կոնտակտների ստեղծումն ավելի արդյունավետ է, և դրա շնորհիվ ավելի արագ է կայունանում նորածնի վիճակը:

(Visited 67 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: