Պահպանեք սա. ինչպես ձմռան համար պահել հատապտուղներ՝ առանց եփելու, շաքարավազի և բանկաների. ավելի պարզ ու օգտակար չի լինում

Իմանալով այս եղանակի մասին, այլևս երբեք հատապտուղներից մուրաբա չեք պատրաստի: Կա հրաշալի տարբերակ՝ ձմռան համար հատապտուղ պահպանելու համար:

Մուրաբա պատրաստելը շատ ժամանակ է խլում, օգտագործվում է մեծ քանակությամբ շաքարավազ, բացի այդ շատերը չեն սիրում այն:

Եվ ահա ներկայացնում ենք ձմռան համար հատապտուղ պահելու հանճարեղ եղանակ: Այն շատ ավելի պարզ է, արագ և օգտակար, և ինչը ամենակարևորն է, սա դուր է գալիս նույնիսկ երեխաներին:

Այս կերպով կարող եք նախապատրաստել ազնվամորին, կեռասը, ելակը, բալը:

Այսպիսով, ինչ է պետք անել.

Անհրաժեշտ է միայն բլենդեր և պլաստիկե կոնտեյներ: Կարող եք օգտագործել միանգամյա օգտագործման կոնտեյներներ, դա չափազանց հարմար է:

Պարտադիր լավ ընտրեք հատապտուղները, այլապես թեկուզ 1 կիսափչացած հատիկը կփչացնի ամբողջ կոնտեյները: Եթե կորիզով հատապտուղներ են, դրանք անհրաժեշտ է հեռացնել:

Սկզբում մի կողմ դրեք մի քանի ամենագեղեցիկ և ախորժելի հատապտուղները:

Մնացածը լցրեք բլենդերի մեջ և մանրացրեք: Ցանկության դեպքում կարող եք շաքարավազ ավելացնել, սակայն առանց դրա էլ հրաշալի է ստացվում:

Ամբողջական հատապտուղները լցրեք կոնտեյներների մեջ, և ավելացրեք մանրացրած զանգվածը:

Փակեք կոնտեյների կափարիչը և ուղարկեք սառցարանը, որտեղ էլ դրանք պահվելու են:

Կարող եք սրանով փոխարինել քաղցրավենիքները, պաղպաղակը, ուտել մուրաբայի փոխարեն:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: