Համեղ թխվածքшբլիթների 3 բшղադրատոմս, որոնք 15 րпպեում են պшտրաստվում…

Այսօր համեղ, հեշտ և արագ պատրաստվող թխվածքաբլիթների երեք բաղադրատոմս է ներկայացնում:

1. Կոկոսի քերուկով թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

Ալյուր — 100 գրամ

Շաքարավազ – 100 գրամ

Կոկոսի քերուկ – 200 գրամ

Ձու – 2 հատ

Փխրեցուցիչ – 1 թ.գ.

Պատրաստման եղանակը

• Ձվերը շաքարավազի հետ հարել: Ավելացնել կոկոսի քերուկը, խառնել: Ավելացնել փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը, կրկին խառնել: Խմորը կես ժամով դնել սառնարանը:

• Ձեռքերը ջրով թրջել և խմորից թխվածքաբլիթներ ձևավորել: Թխել 15 րոպե 180 աստիճանի տակ:

2. Շոկոլադային թխվածքաբլիթներ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

Հալեցնելու համար շոկոլադ — 240 գրամ

Կարագ – 4 ճ.գ.

Ալյուր – 2/3 բաժակ

Փխրեցուցիչ – ½ թեյի գդալ

Աղ – ½ թեյի գդալ

•Ձու – 2 մեծ

Շաքարավազ – ¾ բաժակ

Վանիլային շաքար – 1 թեյի գդալ

Կտրատած շոկոլադ – 150 գրամ

Պատրաստման եղանակը

• Ջեռոցը 180 աստիճան տաքացրեք: Ջեռոցի թավայի վրա փռեք յուղաթուղթը: Շոկոլադը կտորների բաժանեք: Շաքարավազը, ձվերը և վանիլային շաքարը մոտ 4 րոպե հարեք: 240 գրամ շոկոլադ ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցրեք կարագի հետ միասին:

• Ավելացրեք հալեցված շոկոլադը ձվային զանգվածին և թույլ արագության վրա հարեք: Առանձին թասի մեջ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը և աղը: Այս խառնուրդը ավելացրեք շոկոլադային զանգվածին և խառնեք: Խմորի մեջ դրեք մնացած 150 գրամ շոկոլադը՝ կտորներով և խառնեք կրկին:

• Ճաշի գդալի օգնությամբ կլոր թխվածքանլիթները դրեք թավայի մեջ՝ միմյանցից 5-7 սմ հեռավորության վրա: Թխեք 12-15 րոպե:

3. Թխվածքաբլիթ «Սուրճի հատիկներ»

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կաթ – 4 ճ.գ.

Լուծվող սուրճ – 5 ճ.գ.

Կարագ – 200 գր.

Սերուցք (30%) – 200 մլ

Շաքարավազ – 250 գր.

Կակաո – 3 ճ.գ.

Ալյուր – 650 գր.

Պատրաստման եղանակը

• Սուրճը լուծում ենք տաք կաթի մեջ: Ավելացնում ենք կարագը, շաքարավազը, սերուցքը, կակաոն: Ամբողջն իրար հետ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և խմոր ենք հունցում:

• Խմորից կտորներ ենք պոկում, գնդիկներ ենք ձևավորում, թեթևակի ձգելով և սուրճի հատիկների տեսք տալով: Այնուհետև փայտիկով կամ ատամի չոփիկով խորը կտրվածք ենք անում, բայց չենք կտրում, որ սուրճի հատիկի տեսք ստանա:

• Շարում ենք յուղաթղթի վրա և թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում 12-15 րոպե:

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: