4 տարեկան որդին զանգեց հորը և կծկտուր ձայնով ասաց.-Հայրիկ արի տուն մայրիկը չի արթնանում

Կեմդենն ու նրա կրտսեր եղբայրը տանն էին՝ Միստիի՝ իրենց մոր հետ:Արդեն մի քանի օր Միստին իրեն լավ չէր զգում, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում:

Նա կարծում էր, որ իր մոտ սովորական մրսածություն է, սակայն երբ չափեց իր ջերմությունը, անսպասելի ցուցանիշ նկատեց՝ 41 աստիճան:Դա վերջին բանն է, որ Միստին հիշում է: Դրանից հետո կինն ուշագնաց եղավ:

Բարեբախտաբար, 4 ամյա Կեմդենը չկորցրեց իրեն:Գտավ մոր հեռախոսը, միացրեց այն, մտավ հեռախոսահամարների բաժինը, տեսավ հոր լուսանկարը և զանգեց նրան:

Տղան պատմեց հորը, թե ինչ է պատահել տանը.

-Հայրիկ, շուտ արի, մայրիկը չի կարողանում արթնանալ:

Միստիի ամուսինը՝ Ջերեմին, զանգահարեց 911 և ինքը նույնպես շտապեց տուն:Որդու շնորհիվ Միստին ողջ մնաց, և այժմ բուժումը շարունակում է տանը:

—Իմ որդիները՝ իմ կյանքն են: Այժմ նաև բառիս բուն իմաստով,-պատմում է կինը.

— Էմոցիաներս այնքան շատ են… առաջին հերթին շնորհակալ եմ որդուս:Նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ կլիներ հետս, եթե Կեմդենը չօգներ…

(Visited 567 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: