«Սյունիքում բանակցություններն ընդհատվել են». Նիկոլ Փաշինյան

«Սյունիքում բանակցություններն ընդհատվել են». Նիկոլ Փաշինյան

«Այսօր բանակցությունները Սյունիքում ընդհատվել են և կշարունակվեն վաղը՝ 15։00-ին,- այս մասին այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ գործընկերների համար կարևոր է այն պարզաբանումը, թե տվյալ կորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում։
«Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով։ Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի ու կորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

(Visited 50 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: