Ծանոթացա մի տղայի հետ, առաջին անգամ իր տուն հրավիրեց․․․ եթե իմանայի, որ նման բան կլինի, միանշանակ չէի գնա

Մի օր համերգ էի գնացել, որտեղ էլ ծանոթացա մի երիտասարդի հետ։

Ոճային ու գեղեցիկ հագնված էր, կրթված, սովորում է երաժշտական քոլեջում, կիթառ է նվագում․․․ Մի խոսքով, սիրահարվեցի։ Երեկոյան գնում էինք զբոսնելու, սրճարաններ․․․ Ընկերուհիներս կատակով ասում էին, որ նախանձում են ինձ։

Մի քանի օր առաջ էլի հանդիպել էինք․․․ Անձրևոտ ու մռայլ օր էր։ Ու ընկերս այսքան ամսվա մեջ առաջին անգամ հրավիրեց իր տուն։ Ես գիտեի, որ նա եղբոր հետ է ապրում, ասաց, որ միանգամից կծանոթացնի նրա հետ։ Բայց նա զգուշացրեց, որ տանը այնքան էլ հավաքված չէ, քանի որ մայրիկը գյուղից ամսական մի անգամ է գալիս, ու արդեն վաղուց չի եղել նրանց տանը։

Парень впервые пригласил меня к нему домой… Если бы я только знала о его коварном плане!

Մտանք բնակարան ու ես շոկի ենթարկվեցի։

«Այնքան էլ հավաքված չէ» մեղմ է ասված։ Ամենուր աղբ էր, մինչև առաստաղ կեղտոտ ափսեներ էին, մի քանի խավարասեր նկատեցի հաշված վայրկյանների ընթացքում․․․ հատակին թափթփված իրեր, բարձեր, ծածկոցներ․․․

Սեղանի վրա ինչ-որ թափված ու չորացած հեղուկի հետքեր էին, ըմպելիքների բանկաներ․․․ Հոտի մասին էլ չեմ խոսում։

Что я вынесла из моих отношений с женатыми мужчинами | Общество | ИноСМИ - Все, что достойно перевода

Երևի իմ դեմքին երևացին զգացողություններս ու էմոցիաներս։ Իսկ ընկերս ասում է․

—Ես էլ ուզում էի խնդրել քեզ, որ մի քիչ կարգի բերես։ Ես ու եղբայրս չենք հասցնում․․․

Ահա այսպես իմ դեմքին ասացին, որ ես աղջիկ եմ ու ծնվել եմ ուրիշների հետևից տուն մաքրելու, ափսեներ ու հագուստ լավանալու համար․․․ Ո՞վ է տղաների մեծամասնությանը նման բան համոզել․․․ ո՞վ է նման սուտ հորինել․․․

Ես ոչինչ չասացի, պտտվեցի ու դուրս եկա տնից։ Նրա համարը գցեցի սև ցուցակ ու ջնջեցի իմ կյանքից։ Թող իր համար մաքրուհի գտնի, ես միանշանակ դրա համար նախատեսված չեմ։

(Visited 67 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: