Ուշացել էի գործից, հագնվեցի, սանրվեցի, տանից դուրս եկա.. տեսնեմ՝ մի աղջիկ նայում է ինձ ու քթի տակ ժպտում, նստում եմ ավտոբուս՝ կանայք հմայված աչքերով վրաս են նայում..

Առավոտյան մի կերպ աչքերս բացեցի, երբ զարթուցիչս արդեն հազարերորդ անգամն էր ա հազանգում… Գր ո՛ղը տանի, արդեն ժամը 6-ն էր… եթե մեկ անգամ էլ ուշանայի, խոստացել էին, որ այս անգամ հաստատ աշխատավարձիցս կպահեին: Իբր շատ են աշխատավարձ տալիս, մի բան էլ պահելու են ուշանալու համար: Այսպես մրթմրթալով արագ վեր կացա, աթոռին դրված շորերս արագ ուղղակի «քաշեցի» վրաս, ժամացույցս կապեցի, արագ 5 րոպեում լվացվեցի, ատամներս լվացի, մազերս սանրեցի ու սուրճի մասին երազելով արագ դուրս թռա տանից…

Ն յար դայնացած գնում եմ, որքան հնարավոր է արագ, մեկ էլ նկատեմ դիմացից եկող աղջիկը ինչ-որ երկար նայեց վրաս, ժպտաց ու անցավ: Ա՜յ քեզ բան… Նորից մտքերով ընկած գնում եմ, նստում եմ ավտոբուս, մեկ էլ մի միջին տարիքի կր ակոտ կին չարաճճի հայացքով նայում է վրաս, թեթև ժպտում ու ընկերուհու ականջին ինչ-որ բան շշնջում: Ընկերուհին նայում է իմ կողմ ու երկուսով հայացքներն արագ թաքցնում են : Դե, լա՜վ, սա արդեն չափազանց է… կանայք երբեք ինձ այսպես չէին նայել, առավել ևս չէին քչփչացել իմ մասին ու թաքուն նայել:

Մտածում եմ, միգուցե չհասցրեցի սափրվել ու կարգին սանրվել, դե հիմա կանայք հավանում են այդպիսի տեսքով տղամարդկանց, կամ գուցե քնից նոր աթնացած հայա՞ցքս է այդքան գայ թակղիչ… դե՜, ես միշտ էլ ինձ գրավիչ եմ համարել, ուղղակի կանայք չեն նկատել այդ գրավչությունը, բայց կարծես ամեն բան փոխվել է… Իջնում եմ ավտոբուսից այնպիսի ինքնագնահատականով, որ երբևէ չեմ ունեցել: Իսկական մաչոյի պես հպարտ քայլերով առաջ եմ գնում, ու առանց չափազանցնելու ճանապարհին գրեթե ոչ մի կին առանց ժպիտի չի նայում վրաս, ոմանք էլ այնպես զարմացած են նայում, կարծես կիսաստված են տեսել…

Դե, ես էլ մեկ մազերս եմ ձեռքով ուղղում, մեկ չսափրված դեմքս շոյում, գայ թակղիչ հայացք ընդունում… թարս նայում վրաս տարօրինակ նայող մի երկու տղայի… այսպես հասնում եմ աշխատավայր: Մտածում եմ, ճիշտ է ուշացել եմ, բայց տնօրենս կին է, հաստատ չի դիմանա գա յ թակ ղությանս ու չի տուգանի ուշանալու համար: Հեռվից նկատում եմ, որ դռան մոտ կանգնած ինձ է սպասում: Աստված իմ, երևի պատուհանից տեսել է ինձ ու վազելով իջել ներքև, որ դիմավորի:

Հպարտ կեցվածքով մոտենում եմ. -Բարի լույս, տիկին Աբրահամյան: -Բարի լույս, Հայկ, կրկին ուշացա՞ր: Ասել էի, չէ՞, որ աշխտավարձիցդ կպահեմ, եթե նորից ուշանաս, — ասաց տիկին Աբրահամյանը, ինձ համար տարօրինակ ջ ղա յին տոնով, — իսկ հիմա արա՛գ անցիր աշխատասենյակ, տաբատիդ «ցեպն» էլ բարձրացրու, էս ի՞նչ է վիճակդ…

Աստվա՜ծ իմ, հիմա հասկացա ամեն բան… նման խայ տառ ակություն իմ կյանքում դեռ չէր եղել…

(Visited 326 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: