Ես ամեն ինչ անում եմ, որ որդիս ամուսնալուծվի ու երեխային բերի իմ տուն, բայց այդ խորամանկ աղջիկը․․․

Ես ամեն ինչ անում եմ, որ որդիս ամուսնալուծվի ու երեխային բերի իմ տուն, բայց այդ խորամանկ աղջիկը․․․

Մենք ապրում էինք Երևանում, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ էր: Որդիս սովորեց, ավարտեց համալսարանը, լավ աշխատանքի տե-ղավորվեց: Իսկ մի օր էլ տուն բերեց գյուղից ներգաղթած մի «գեղեցկուհու» և ասաց, որ իրենք պա տրաստվում են ամուսնանալ: Ես ուղղակի ցնցված էի:

Ես շատ լավ գիտեմ,որ այդ աղջկա նպատակն էր ոչ թե ընտանիք ստեղծելը, այլ մեր տանը մնալը: Ես միանգամից որոշեցի, որ նա երբեք այս տան անդամ չի դառնա:Այդ աղջկա գնալուց հետո ես ամեն ինչ բացատրեցի որդուս,սակայն նրա համար միևնույնն էր:

Մի քանի ամիս անց նրանք եկան, որ ինձ մի կարևոր նորություն հայտնեն. որդիս ասաց, որ ինքը շուտով հայրիկ է դառնալու, իսկ ես՝ տատիկ: Քանի որ Կարինեի ծնող ներն արտեր կրում են, այս պահին հնարավոր չէ պաշտոնական ամուսնանալ, որդիս ասաց, որ այդ աղջիկն այսուհետ մեզ հետ է ապրելու, «նրան վիտամիններ ուտել և հանգիստ է անհրաժեշտ»:

Կարինեն առավոտից երեկո ինչ-որ բան էր անում տանը, մաքրություն, կամ թխվածք էր պատրաստում, ինձ համար առովոտյան սուրճ էր բերում, իսկ ես չէի կարողանում նրան ընդունել: Այդ խորամանկ աղջիկն ամեն ինչ հասկանում էր, նա ինձ մի օր ասաց.

—Տիկին Աննա, ես ոչ մի պարագայում ձեզ հետ չեմ վիճի:

Երբ երեխան ծնվեց, դեռ ծննդատանը ես ստիպեցի որդուս ԴՆԹ անալիզ հանձնել: Նա արեց դա միայն նրա համար, որ ես իրենց հանգիստ թողնեմ: Ցավոք, երեխան իմ թոռնիկն է…Մենք եկանք տուն, մինչ որդիս աշխատանքի էր, և ես հարսիս հայտնեցի, որ ինձ վրա հույս չդնեն, ես չեմ պատրաստվում երեխա պահել:Իսկ եթե Կարինեն ուզում է,որ երեխան լավ ապագա ունենա և պատ-շաճ դաստիրակություն ստանա, ավելի լավ է նրան թողնի մեր տանը և ինքը հեռանա:

Այդ կռվարար աղջիկը զանգել էր որդուս և ամեն ինչ պատմել: Դրանից հետո հարազատ տղաս ինձ հետ մի շաբաթ չէր խոսում: Չգիտեմ, թե ինչ անեմ, բայց այսպես ապրել չեմ կարող:

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: