Պատրաստվում է մեկ-երկու հաշվով, սակայն գերում է իր բույրով և տեսքով. Արագ, մատչելի և շատ համեղ հյուրասիրություն…

Ամենապարզ, արագ, մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը, պատրաստվում է մեկ-երկու հաշվով, սակայն գերում է իր բույրով և տեսքով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

3 բաժակ ալյուր, 200գ փափկած կարագ
2 ձու, 200գ շաքարավազ
1թ․գ․ փխրեցուցիչ, վանիլին

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։ Ավելացնել փափկած կարագը, լավ տրորել և հարել։ Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել ձվային զանգվածի մեջ։

Հունցել փափուկ խմոր և 1 ժամով ուղարկել սառնարանը։ Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրը թաթախել սպիտակուցի, այնուհետև շաքարավազի մեջ։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված գնդիկները և ուղարկել ջեռոցը։ Թխել 30 րոպե։

Բարի ախորժակ։

(Visited 155 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: