Ինքնաթիռը եկավ առանց գերիների․ ծնողները խիստ վրդովված են

Sputnik Արմենիան գրում է․ «Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են։ Նրանք մտածում են բողոքի ակցիաներ կազմակերպել ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության մոտ։

Ադրբեջանից հայ գերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթռով Երևան է եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապային տրամադրություն է։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։

Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ այսօր գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողնորն ու հարազատները հավաքվեցի «Էրեբունի» օդանավակայանում։

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: