Մասնшգետները նշել են՝ ինչ չի կшրելի անել կпրпնшվիրուսի դեմ պшտվաստումից шռաջ և հետп…

Կորոնшվիրուսի դեմ պшտվաստումներն ամբողջ աշխшրհում մեկնարկել են, ուստի պատվաստումից հետո հնարավոր կողմնակի բարդություններից խուսափելու համար մասնագետները հանրահայտ բժիշկ-թերապևտ Ելենա Մալիշևայի «Жить здорово» հաղորդաշարի եթերում ներկայացրել են՝ ինչ չի կարելի անել կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ և հետո։

Նյարդաբան Դմիտրի Շուբինի խոսքով՝ պшտվաստումների նպատակը մարդու օրգանիզմում այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնց դեպքում ներթափանցող ախտածին տարրերը՝ վիրուսները կամ բակտերիաները, կոչնչանան հզոր իմունային ռեակցիայի շնորհիվ։ COVID-19-ի դեպքում գլխավոր նպատակն է լինում օրգանիզմում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների արտադրության խթանումը։ Հաշվի առնելով այս առանձնահատկությունը՝ մասնագետը նախազգուշացրել է, որ պատվաստումից առաջ չի կարելի ալկոհոլ օգտագործել։

«Կորոնավիրուսի նկատմամբ մեծ քшնակությամբ հակամարմինների արտադրման համար հարկավոր է պատվաստումից առաջ ու հետո մի քանի օր լիովին հրաժարվել ալկոհոլի գործածությունից», – նշել է մասնագետը։

Բժիշկ Շուբինն ընդգծել է, որ ալկոհոլի ազդեցության տակ ճնշվում է T-լիմֆոցիտների աշխատանքը, իսկ այս բջիջները «ղեկավարում» են հակամարմինների արտադրած B-լիմֆոցիտների աշխատանքը։ Սա է պատճառը, որ անգամ սահմանափակ քանակությամբ ալկոհոլը կարող է ազդել այդ գործընթացի վրա, ինչի հետևանքով բավարար քանակությամբ հակամարմիններ չեն արտադրվի։

Կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց առաջ հատկապես զգույշ պետք է լինեն ալերգիաներ ունեցողները։ Նման դեպքերում մասնագետները հորդորել են խուսափել ցանկացած ալերգենից, որը կարող է ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ։ Ընդ որում՝ առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տվել խուսափել հիստամիններ պարունակող մթերքից։

«Շոկոլադը, ելակը, ցիտրուսային մրգերը, հին պանիրներ, բորբոսով պանիրները, սերվելատն ու ապխտած մթերքը հանգեցնում է հիստամինների հավելյալ չափաբաժնի արտազատման և խանգարում է իմունային պատասխանի ձևավորմանը», – նշել է իմունաբան Անդրեյ Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ սրտաբան Հերման Հանդելմանը հավելել է, որ եթե պլանավորած պատվաստումից առաջ մարդը բախվում է սուր վարակիչ հիվանդությունների խնդրին, ապա պլանավորած պատվաստումը հարկավոր է անպայման հետաձգել։ Հարկ է հիշել, որ պատվաստվել կարելի է միայն ապաքինումից 7-14 օր անց, ուստի ոչ մի դեպքում չի կարելի շտապել։

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: