Երևանում կորոնավիրուսով վարակված քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երևանում կորոնավիրուսով վարակված քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

կորոնավիրուսից մահեր
Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: