«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց»․ Սուրմալուի հրդեհը

«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց»․ Սուրմալուի հրդեհը

Sputnik Արմենիան գրում է․ Տոնավաճառի այրված տաղավարներում հիմնականում վաճառվում էին գրենական պիտույքներ, խաղալիքներ, ինչպես նաև մանր-մունր հագուստ։

Մոտակայքում մի խումբ տղաներ լուռ նայում են ածխացած առարկաներին, զննում տոնավաճառի տարածքը։ «Ասես կինո լինի, հորս արև, լրիվ կինո է»,- ասում է նրանց կողքով անցնող կինը:

Փորձում ենք զրուցել տուժածների հետ, հասկանալ կորուստների ծավալները։ «Ինչու՞ եք եկել, լավություն արեք, գնացեք, միայն դուք էիք պակաս։ Ասես ուրախանում են այս ամենից․․․» — դժգոհում էր տղամարդը՝ տեսնելով նկարահանող խմբին։

«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, թե ինչպես է բռնկվել հրդեհը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց խանութներից մեկի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իր գրենական պիտույքների խանութը հայտնի էր ինչպես քաղաքում, այնպես էլ քաղաքից դուրս։ Արտադրանքը հիմնականում ներկրում էր Ռուսաստանից և Չինաստանից, հունվարի 1-ի դրությամբ պահեստում ունեցել է մոտ 44 մլն դրամի (մոտ 86 հազար դոլար) ապրանք՝ առանց ԱԱՀ-ի։

Տղամարդը նշեց, որ տարեսկզբից արդեն երկու անգամ նոր խմբաքանակներ են ստացվել, սակայն դեռ չեն հասցրել հաշվել ապրանքների ընդհանուր արժեքը։ Հիմա հաշվարկներ կատարելն ուղղակի անհնար է, կրկակը ոչնչացրել է ոչ միայն ապրանքը, այլև ամբողջ տեխնիկան ու փաստաթղթերը։

Նա չի հասկանում՝ ինչպես է գիշերվա երեքին հրդեհ բռնկվել։ Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ բռնկումը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով։

«Բանն այն է, որ մենք արդեն 30 տարի է աշխատում ենք գրենական պիտույքների բաժնում, խանութում չենք ծխում, դուրս գալուց առաջ անջատում ենք հոսանքը, որ խուսափենք միացումներից ու հրդեհից», — ասաց Տիգրանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 83 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: