Արդեն 5 տարի Զատիկին թխում եմ այս բուլկին․ սա արդեն ավանդույթ դարձել․․․ բույրը սեղանի մոտ է կանչում բոլորին

Արդեն շուրջ 5 տարի Սուրբ Զատիկին պատրաստում եմ այս անուշաբույր, գեղեցիկ, քաղցր ու ախորժելի բուլկիներից։ Դրանց բույրը վարկենապես հավաքում է բոլորին սեղանի մոտ։


Անհրաժեշտ բաղադրիչներ․

խմորի համար․

ալյուր՝450 գ
կաթ՝ 1 բաժակ
ձու՝ 1 հատ
շաքարավազ՝ 3ճ․գ․
աղ՝0.25թ,գ,
ձեթ՝6ճ․գ․
խմորիչ՝ 10 գ
միջուկ․

շաքարավազ՝ 0.5 բաժակ
կարագ՝ 50 գ
Պատրաստման եղանակ․

Կարևոր է ընտրել բարձր տեսակի ալյուր, դրանից կախված է բուլկիների որակը։

Սկզբում պատրաստել խմորիչային զանգված։ Ակտիվ չոր խմորիչը լցնել գոլ կաթի մեջ, ավելացնել 1 ճ․գ․ շաքարավազ, խառնել և թողնել 15-20 րոպե։ Այդ ընթացքում զանգվածը կբարձրանա և փրփուր կառաջանա։

Առանձին խառնել ձուն, շաքարավազը, աղը։ Ավելացնել ձեթը և խառնել։

Ձվային խառնուրդին ավելացնել խմորիչով զանգվածը, խառնել։ Մաղել ալյուրը, որ թխվածքն ավելի օդային լինի։ Փափուկ, էլաստիկ և ձեռքերին չկպնող խմոր հունցել։

Ծածկել խմորը խոհանոցային սրբիչով և թողնել տաք տեղում, որ այն բարձրանա։ Երբ խմորի զանգվածն ավելանա 2-3 անգամ, այն մի անգամ տրորել։

Սեղանին ալյուր շաղ տալ, խմորը բաժանել կտորների, գնդիկներ ձևավորել՝ մոտավորապես մանդարինի չափի։

Գրտնակել գնդիկները՝ ձգված ուղղանկյուն ստանալով։

Յուրաքանչյուրին գոլորշու վրա հալացրած կարագ քսել։

Շաքարավազ լցնել։ Ցանկության դեպքում խառնել այն վանիլինի հետ։

Ռուլետի պես փաթաթել ուղղանկյունը։

Կտրել ռուլետը մեջտեղից՝ թողնելով 1սմ։

Шаг 11.

Ուղղել ռուլետի կողմերը՝ ինչպես պատկերված է նկարում։

Մի քիչ ձեթ քսել բուլկիներին և դնել տապակի մեջ՝ միմյանցից քիչ հեռու։ Թողնել տաք տեղում՝ 15 րոպե, այնուհետև ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե։

Երբ բուլկիները կարմրեն, անպայման ստուգեք դրանց պատրաստ լինելը փայտե չոփիկով։

Որպեսզի բուլկիները փայլուն ստացվեն, 1/8 բաժակ եռման ջրին ավելացրեք 3թ․գ․ շաքարավազ, խառնեք ու քսեք պատրաստի թխվածքին։

Բարի ախորժակ։

(Visited 41 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: