յսօր մի շատ համեղ, հեշտ և թեթև նախաճաշ ենք առաջարկում՝ պանրով պիրոգ, որը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում:
Անհրաժեշտ բաղադրիչներն են
Մեկ փաթեթ բարակ լավաշ
1 ձու
70 մլ կաթ
200 գրամ պանիր
Պատրաստման եղանակը
1. Պանիրը խոշոր քերիչով անցկացնել:
2. Ձուն կաթի հետ հարել և ավելացնել պանիրին, խառնել:
3. Ջեռոցի տապակին բուսայուղ քսել և վրան դնել լավաշի առաջին շերտը:
4. Վրան պանիր քսել և դնել մյուս շերտը: Այդպես մոտ 5 շերտ է ստացվում:
5. Վերջին շերտը պետք է լավաշով ավարտվի, վրան կարագ քսել:
6. 30 րոպեով դնել ջեռոցը 180 աստիճանի տակ:
Բարի ախորժակ:
(Visited 86 times, 1 visits today)