Միսը մայոնեզով. Լավագույն տարբերակ է, երբ չգիտեք, թե ինչպես արագ և համեղ կերակրել ձեր ընտանիքին: Մատուցեք սեղանին մայոնեզով միս: Սա բոլորին դուր կգա, քանի որ այն այդքան համեղ է: Հյութալի միս, սոխ և պանիր` այս համային փունջը ոչ ոքի անտարբեր չի թողնի:
Միսը մայոնեզով. Բաղադրությունը
Միս 700 գրամ
Երկու հատ միջին չափի սոխ
Մայոնեզ 200 գրամ
Աղ / պղպեղ` ըստ ճաշակի
Խոզի ճարպ
Պանիր 150 գրամ
Միսը մայոնեզով. Պատրաստման եղանակը
Միսը լավ լվանալ և չորացնել թղթե սրբիչով:
Կտրեք ցանկալի չափի կտորներով և ծեծեք:
Սոխը կտրել կես օղակներով, տապակել:
Խոզի ճարպով քսեք ջեռոցի տապակը,կամ հարմար ձևամանը, դրա մեջ շարել ծեծած մսի կտորները, աղ և պղպեղ անել:
Վերեւից լցնել սոխը, ապա քերած պանրի շերտը:
Եվ վերջնական քայլը կլինի մայոնեզը, դրանով պետք է առատորեն ծածկել միսը և պանիրը:
Տապակել լավ ջեռուցված ջեռոցում, 200 ° C ջերմաստիճանում մինչև պատրաստ լինի:
Մայոնեզի տակ եփված միսը ստացվում է հյութալի և շատ անուշաբույր: Նման ճաշատեսակը մեկ անգամ փորձելուց հետո ավելի հաճախ կսկսեք պատրաստել, քանի որ այն շատ համեղ կլինի: Մենք երաշխավորում ենք:
Բարի ախորժակ և լավ տրամադրություն բոլորին: