Բնական սառնաշաքարների բաղադրատոմս կոկորդի ցավը մեղմելու և հազը բուժելու համար

Կոկորդի ցավը մեղմելու և հազից ազատվելու համար մարդիկ հաճախ կիրառում են հատուկ սառնաշաքարներ, որոնք կարելի է գնել դեղատներից առանց բժշկի կողմից նշանակված դեղատոմսի, սակայն նմանատիպ սառնաշաքարնել կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ կիրառելով հասանելի և շատ ավելի օգտակար բաղադրիչներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոկորդի ցավից ու հազից ազատող բնական սառնաշաքարի բաղադրատոմս, որը կարելի է օգտագործել ինչպես բուժման, այնպես էլ խնդրի կանխարգելման համար:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

7 ճաշի գդալ բնական կոկոսյան ընկույզի յուղ,

7 ճաշի գդալ բնական մեղր,

դարչին (ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը.

Կոկոսյան ընկույզի յուղը լցնել խորը ափսեի մեջ և լավ հարել, մինչև ստացվի քսուքանման զանգված: Աստիճանաբար ավելացնել նաև մեղրը և շարունակել հարել: Ստացված թանձր զանգվածին ավելացնել նաև դարչին (ըստ ճաշակի), այնուհետև լցնել խառնուրդը սառույցի կաղապարների մեջ և դնել սառցարան: Կարելի է նաև խառնուրդը փոքրիկ չափաբաժիններով լցնել սկուտեղի վրա և դնել սառցարան մինչև սառնաշաքարները պնդանան:

Պատրաստի դեղամիջոցը կարելի է պահել սառնարանում և օգտագործել կոկորդի ցավի, հազի և անգամ նշիկաբորբի դեպքում: Կոկոսյան ընկույզի յուղը պարունակում է լաուրինաթթու, որն օգնում է պայքարել վիրուսների ու բակտերիաների դեմ, մեղրn օգնում է ազատվել հազից ու մեղմել կոկորդի ցավը, իսկ դարչինը հիանալի բնական բուժիչ միջոց է հազի դեմ, քանի որ օժտված է հակաբակտերիալ, հակաբորբոքային ու խորխաբեր ազդեցությամբ:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

(Visited 148 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: