Երեք արդյունավետ ըմպելիք օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից մաքրելու համար


Տարատեսակ տոքսիններն ու վնասակար տարրերը մարդու օրգանիզմում կարող են հայտնվել շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի և չվնասված մաշկի միջոցով, ուստի օրգանիզմի «աղտոտումից» խուսափել չի հաջողվի։ Այդ տոքսիկ նյութերը խանգարում են քիմիական բալանսն ու օրգանիզմում ընթացող բնական քիմիական գործընթացները։ Դրանցից որոշները կարող են շատ վտանգավոր լինել ու խանգարել կենսական նշանակություն ունեցող գործառույթները, ինչը թուլացնում է օրգանիզմն ու հանգեցնում է դիմադրողականության անկման, ուստի օրգանիզմը նման նյութերից մաքրելը շատ կարևոր է։

Որպես կանոն օրգանիզմն ինքնուրույն է ազատվում կուտակված վնասակար տարրերից և դուրս է բերում դրանք մարսողական ու արտազատական համակարգի, շնչառական համակարգի ու անգամ մաշկի օգնությամբ, սակայն լինում են դեպքեր, երբ այն ունենում է օգնության կարիք, քանի որ մեծ քանակությամբ տոքսիններից ինքնուրույն չի կարողանում ազատվել։ Նման դեպքերում մարդը կարող է օգնել օրգանիզմի դետոքսիկացիայի գործընթացին՝ կիրառելով արդյունավետ բնական միջոցներ, որոնց բաղադրիչները բարելավում են օրգանիզմի մաքրման համար պատասխանատու օրգանների ու համակարգերի աշխատանքը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք օգտակար ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը բոլոր վնասակար նյութերից։

1-ին բաղադրատոմսը. խնձոր ու դարչին

Մեկ հատ խնձորը մանր կտրատել, ավելացնել կես լիտր մաքուր ջուր ու 1 թեյի գդալ աղացած դարչին, ստացված ըմպելիքը սառեցնել և խմել օրվա ընթացքում։

Խնձորի ու աղացած դարչնի համադրությունն օգնում է կարգավորել նյութափոխանակությունն ու մաքրել մարսողական տրակտը։

2-րդ բաղադրատոմսը. կիտրոնի հյութ ու մեղր

2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը, 1 թեյի գդալ բնական մեղրն ու մի պտղունց ազացած կոճապղպեղն ավելացնել 200 մլ գոլ ջրին, լավ խառնել ու ընդունել առավոտյան դատար ստամոքսին նախաճաշից կես ժամ առաջ։

Այս ըմպելիքը կօգնի մաքրել մարսողական տրակտը, կամրապնդի անոթների պատերն ու էներգիա կհաղորդի։

3-րդ բաղադրատոմսը. կոճապղպեղով թեյ

3-4 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղի արմատը լվանալ ու կեղևազրկել, այնուհետև մանր կտրատել, ավելացնել 1 լիտր տաք ջուր, եռացնել և եփել ոչ շատ թույլ կրակին 10 րոպե։ Ըմպելիքը քամել ու թողնել սառչի, այնուհետև ավելացնել մի պտղունց աղացած դարչին ու մի քանի գդալ մասուրի օշարակ։ Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել օրվա ըթացքում ուտելուց կես ժամ առաջ 100-150 մլ։

Այս բնական միջոցը բարելավում է մարսողությունն ու նյութափոխանակությունը, տոնուս է հաղորդում և բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

(Visited 124 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: