«Լաուրայի ընտրյալը՝ Դավիթը, իրենից 7 տարի մեծ է». Անահիտ Կիրակոսյանի 19-ամյա դստեր նշանդրեքը

«Լաուրայի ընտրյալը՝ Դավիթը, իրենից 7 տարի մեծ է». Անահիտ Կիրակոսյանի 19-ամյա դստեր նշանդրեքը

Bravo.am-ը գրում է․ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը երեկ նշանվել է։ BRAVO.am-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին պատմել է իրենց ընտանիքի համար կարեւոր օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել։

Անահիտի խոսքով՝ աղջիկը նշանադրվել է 19-ամյակի օրը. «Լաուրայի ցանկությունն էր ծննդյան օրը նշանադրվելը, ուզում էր՝ այդ օրը կրկնակի հիշողության սկիզբ դառնա։ Մենք էլ արեցինք իր ցանկությամբ»։

Լաուրայի ընտրյալը՝ Դավիթը, իրենից 7 տարի մեծ է.«Ծանոթացել են ընկերական շրջապատում։ Ծանոթանալուց հետո են իմացել, որ երկուսն էլ Աբովյան քաղաքում են ապրում, եւ պարզվեց՝ մեզ շատ մոտ են, նույն Սարալանջում»,-պատմել է Անահիտը:

Դերասանուհին նշել է, որ ամուսինը դեմ չի եղել աղջկա՝ այդ տարիքում ընտանիք կազմելու որոշմանը.«Տղան էլ հասուն ու լուրջ մարդ է։ Լաուրան 19 տարեկան դարձավ եւ շատ ինքնուրույն է՝ նման որոշումներ կայացնելու համար։ Մենք էլ որպես ծնող իր կողքին ենք ամեն հարցում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 1 067 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: