Շերտավոր խմորի պատրաստման յուրահատուկ բաղադրատոմս. Արագ և շատ մատչելի

Շերտավոր խմորի պատրաստման յուրահատուկ բաղադրատոմս. Արագ և շատ մատչելի.


Բաղադրիչներ

Ցորենի ալյուր — 600 գր.
Աղ — 1 թ/գ
Սոդա — 1 թ/գ
Լիմոնի աղ -1/3 թ/գ
Շաքարավազ — 2 ճ/գ
Ջուր— 320 մ/լ
Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ).

Շերտավոր խմորի պատրաստումը

Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե, այնպես որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:
Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր էՙ ալյուրի որակից կախվածՙ ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:
Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:
Խմորը փաթաթեք գլանակաձև՝սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:
Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին

(Visited 244 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: