Կոպի թրթռոց կամ «Աչքի խաղալու» 5 վտանգավոր պատճառ․․․Սա պետք է իմանա յուրաքանչյուրը

Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։ Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։ Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։

5 պատճառ, թե ինչու կարող է կոպը թրթռալ


1․ Զարկերակային բարձր ճնշում

Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է, կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջանալ։ Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում, ամեն օր չափեք ճնշումը, վերահսկողության տակ պահեք այն։

2․ Սթրես եւ հյուծվածություն

Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին։

3․ Մագնեզիումի պակաս

Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան, իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ ա-ռաջացնել։ Եթե, աչքի թրթռալուց բացի, գլխացավեր եւ քնի խանգարումներ ունեք, ապա հնարավոր է՝ մագ-նեզիումի պակաս կա օրգանիզմում։

4․ Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։ Եթե այդ հորմոն-նեի քանակը խախտվում է, կարող են, ի թիվս այլ նշանների, մկանային կամ նյարդային ջղաձգումներ առաջա-նալ։

5․ Ալկոհոլի չարաշահում

Ալկոհոլը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ։

(Visited 611 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: