«32-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 11-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին». նախարար

ՀՀ առողջապահության նախարարԱրսեն Թորոսյանն  այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտնեց, որ ՀՀ-ում թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա: Ծայրահեղ ծանր վիճակում են 32-ը, ծանր վիճակում` 65-ը: 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին:

«Թվերի աճին զուգընթաց՝ թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչն արդեն լավ ցուցանիշ է: Թոքերի արհեստական շնչառության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ տատանվում է 10-ի շուրջ. դրանից ավելի դեռ չենք ունեցել»,- ասաց նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:

(Visited 66 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: