Ժողովուրդ՝ դուք գիժ ե՞ք, բացեք, բայց փակեք, փակ պահեք, բայց թողեք աշխատենք․․․

Ինչու՞ չեք փակում. Ինչու՞ բացեցիք. Փակ պահեք, բայց թողեք աշխատենք.Բա ես դիմակով ո՞նց մարզվեմ. Ժողովուրդ՝ դուք գիժ ե՞ք…

Ինչու՞ չեք փակում։ Ինչու՞ բացեցիք։ Կամ բացեք, կամ փակեք։ Բացեք, բայց փակեք։ Փակ պահեք, բայց թողեք աշխատենք։ Աշխատանքի ո՞նց գնանք՝ տրանսպորտ չկա։ Հիմա աշխատենք, թե՞ տանը մնանք։ Բա ինչու՞ եք բացել։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Արտյոմ Հակոբյանը:

Բա էն, որ բաց ա, բա փակ չի՞։ Բա ի՞նձ փող։ Բա ես ո՞նց մնամ տանը։ Բա հիմա դիմակ պտի դնե՞նք։ Բա ես դիմակով խեղդվում եմ։ Բա ես դիմակով ո՞նց մարզվեմ։ Բա առանց դիմակի չենք վարակվի՞։ Մոլերն էլ ե՞ք բացում։ Բա ինչու՞ տրանսպորտ չկա։ Բայց տրանսպորտում վտանգավոր չի՞։ Չէ՝ ոչ ոք կարանտին չի պահում, մենակ ես եմ պահում։

(Visited 107 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: