Ջեռոցում հավի սրտիկներ համից չեք հագենա

Հավաի սրտիկներ 700գ

Բուսայուղ 3 ճաշի գդալ

Սոխ 1 գլուխ

Գազար  1 հատ

Սունկ՝ ագարիկոն 450 գ

Կարտոֆիլ 3 հատ

Սերուցք 1,5 բաժակ

Օսլա   1 ճաշի գդալ

Պանիր՝ պինդ տեսակի  100 գ

Աղ, աղացած սև պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի սրտիկները թեթևակի տապակել քիչ քանակությամբ բուսայուղով: Համեմել աղով և սև պղպեղով և լցնել տապակի կամ կաղապարի մեջ: Ցանակալի է վերցնել կերամիկական բարձր եզրերով տարա:

Գազարը, սոխը մաքրել, տապակել և լցնել սրտիկների վրա:
Կարտոֆիլը մաքրել, կտրել  միջին չափի խորանարդիկների տեսքով և ավելացնել  սրտիկների վրա; Համեմել աղով և սև պղեպեղով:

Սունկը կտրատել խոշոր կտորներով, տապակել և լցնել կարտոֆիլի վրա:

Սերուցքին ավելացնել համեմունքները, օսլան,  խառնել, և ավելացնել սունկ վրա: Վրան լցնել քերած պանիրը:

Ծածկել կափարիչով, կամ փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ  45 րոպե: Այնուհետև կափարիչը կամ փայլաթիթեղը հեռացնել և եփել ևս 5 րոպե:

Բարի խորժակ

Գնեք aviatomser մինչև 45% զեղջով

(Visited 127 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: