Ընդամենը 10 րոպեում պատրաստվող տնական փափուկ ու անուշաբույր թխվածքաբլիթ

Թխվածքաբլիթը պատրաստվում է 10 րոպեում, իսկ թխելու համար անհրաժեշտ է 25 րոպե։ Ստացվում են շատ նուրբ, փափուկ ու համեղ։ Անհրաժեշտ բաղադրիչները գրեթե միշտ ձեռքի տակ են։

Печиво на сметані за 10 хвилин! Цей рецепт підкорює своєю ...

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 100գ թթվասեր
  • 2 ձու
  • 320գ ալյուր
  • 100գ կարագ
  • 2ճ․գ․ շաքարավազ
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • վանիլին կամ կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակ․

Ալյուրը մաղել խորը տարայի մեջ։ Ավելացնել փխրեցուցիչը, շաքարավազը, մի պտղունձ աղ, վանիլին կամ մի քիչ կիտրոնի քերած կեղև։ Խառնել։

Սառը կարագը կտրատել կամ անցկացնել խոշոր քերիչով։ Ավելացնել ալյուրով խառնուրդին և խառնել այնքան, որ փշուր ստացվի։

Այնուհետև ավելացնել մի ձուն, լցնել թթվասերը և խմոր հունցել։ Երկրորդ ձուն նախատեսված է թխվածքաբլիթին քսելու համար։
Սեղանին ալյուր շաղ տալ և գրտնակել խմորը՝ միջին հաստությամբ շերտ ստանալով։

Ձուն հարել և քսել խմորի շերտին։ Շաքարավազ ցանել ամբողջ մակերեսին և թխվածքաբլիթներ կտրել՝ ֆորմայով կամ դանակով։

Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի։ Արդեն տաքացած ջեռոցի մեջ ուղարկել տապակը։ Թխել մոտ 25 րոպե։

Պատրաստի թխվածքաբլիթի վրա՝ ցանկության դեպքում, շաքարի փոշի լցնել։

ОБАЛДЕННОЕ ПЕЧЕНЬЕ ЗА 10 минут+выпечка! МЯГКОЕ И ОЧЕНЬ ВКУСНОЕ ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

(Visited 222 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: