Բաղադրիչներ
- Մեղր – 150 գ
- Ձու – 3 հատ
- Դարչին – 1/4 թ/գ
- Սոդա – 1/2 թ/գ
- Ալյուր – 350-400 գ
- Ընկույզ – 13 հատ
- Շաքարավազ – 100 գ
Պատրաստման եղանակ
Մեղրը, դարչինը, շաքարավազն ու 2 ձվերը լցնում ենք կաթսայի մեջ, ձեռքով հարում մինչև համասեռ զանգված ստացվելը:
Ավելացնում ենք սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր հունցում: Որքան շատ հունցենք խմորը, այնքան լավ (կարելի է նաև 15-20 րոպե հունցել խոհանոցային կոմբայնով):
Խմորը 6-7 մմ հաստությամբ գրտնակում ենք, ինչից հետո կտրում թխվածքաբլիթները:
Թխվածքաբլիթները շարում ենք տապակի մեջ, վրան ձու քսում և յուրաքանչյուրի վրա դնում մեկ քառորդ ընկույզ:
Դնում ենք նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 10-12 րոպե՝ մինչ ոսկեգույն կամ նարնջագույն դառնալը:
Չնայած բաղադրության մեջ շաքարավազի ու մեղրի մեծ քանակությանը՝ ոչ շատ քաղցր թխվածքաբլիթ է ստացվում։
(Visited 61 times, 1 visits today)