Այս աղջկա շուրթերը ողջ աշխարհում դարձել են քննարկման առարկա, տեսնելով նրա լուսանկարները՝ կհասկանաք, թե ինչու

25-ամյա Ժասմինա Դենիելը 2006թ.֊ից զբաղվում է դիմահարդարմամբ։ Այսօր նրա շուրթերի մասին խոսում է ողջ համացանցը։

Ժասմինան իրական նկարչուհի է, սակայն կտավի փոխարեն նախընտրում է նկարել շուրթերի վրա։

Նա շուրթերի վրա արվեստի գործեր է ստեղծում։ Հիմնականում դրանք շատ բարդ և մանրակրկիտ նկարներ են։ Այսօր նա արդեն 1 միլիոնից ավելի հետևորդ ունի։

Աղջիկը հայտնի դարձավ նրանով, որ շուրթերի վրա պատկերում էր հայտնի ֆիլմերից կադրեր, հայտնի մարդկանց պատկերներ։

Այս պատմությունն իրականում ոչ այնքան լավ սկիզբ ունի։ Ժասմինան 2006թ. իմացավ, որ գլխուղեղի քաղցկեղ ունի։ Նա ստիպված էր ամբողջ ժամանակ տանը մնալ, դուրս գալ չէր կարողանում։ Միակ բանը, որ նրան ուրախացնում էր, արվեստն էր

Ժամանակի ընթացքում Ժասմինան կտավներից անցավ դիմահարդարման։ Նա սկսեց կուրսերի գնալ, հմտանալ գործում

Հենց այդ ժամանակ էր, որ նրան վիրահատեցին։ Նա հանգստանում էր շուրթերի վրա նկարելով, այդ զբաղմունքը շեղում էր նրան հիվանդությունից։

Այսօր արդեն Ժասմինայի նկարները բարդացել են։ Դրանք շատ մանրակրկիտ աշխատանք են պահանջում։ Նա ժամերով կարող է մի պատկեր նկարել, մինչև նկարն իդեալական ստացվի։

Ժասմինան նշում է, որ սկզբնական շրջանում մարդիկ չէին հասկանում նրա արվեստը, ասում էին, որ ժամանակի անիմաստ կորուստ է

 

(Visited 8 073 times, 3 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: