Կինը սխալմամբ ծննդաբերել է ուրիշի երեխաներին և որ ամենազարմանալին է հանձնել ծնողներին…

Հետաքրքիր է

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Քուինս թաղամասի բնակչուհին բժշկական սխալի հետևանքով երկվորյակներ է ծննդաբերել անծանոթ զույգի կենսաբանական նյութից, հաղորդում է The New York Post-ը:

Ամուսնական զույգը երկար ժամանակ փորձել է երեխա ունենալ, սակայն ապարդյուն: Անցյալ հունվարին նրանք դիմել են Ջոշուա Բերգերի և Սահմոն Հոնգի CHA Fertility Center կլինիկա, որը հայտնի է իր լավ համբավով էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման ոլորտում:

Մեկ ամսվա ընթացքում ամուսիններն անհրաժեշտ ընթացակարգեր են անցել, դեղամիջոցներ ընդունել և վերջապես ութ էմբրիոն են ստացել փոխպատվաստման համար:

Նրանք ընդհանուր առմամբ 100 հազար դոլար են ծախսել խորհրդատվության, դեղորայքի և Լոս Անջելես ուղևորությունների վրա, որտեղ գտնվում էր կլինիկան: Նույն տարվա հուլիսին կինն արտամարմնային բեղմնավորման է ենթարկվել, որը, սակայն, դրական արդյունք չի տվել:

Մեկ ամիս անց բժիշկներն իգական սեռի երկու էմբրիոն են օգտագործել փոխպատվաստման համար, և սեպտեմբերին կինը հղիացել է: Ավելի ուշ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ նա հղի է երկվորյակներով, և նրանք տղաներ են:

Անհանգստացած ծնողները դիմել են CHA Fertility Center խորհրդատվության համար: Բերգերը և Հոնգը, հետազոտության արդյունքները տեսնելով, եզրակացրել են, որ սարքը և փորձագետները կարող էին սխալվել:

2019-ի մարտի 31-ին կեսարյան հատման միջոցով կինը տղա երկվորյակների է ծննդաբերել: Երկու երեխաներն էլ արտաքինից տարբերվել են ասիական ծագում ունեցող ծնողներից: Հետագայում արված թեստերը հաստատել են, որ ամուսինները երեխաների ծնողները չեն: Բացի այդ՝ երկու տղաներն իրար հետ նույնպես գենետիկորեն կապված չեն եղել:

Զույգը ստիպված է եղել երեխաներին հանձնել նրանց կենսաբանական ծնողներին, որոնք նույնպես CHA Fertility Center-ի հաճախորդներն էին: Ամուսինները դատի են տվել կլինիկային: Նրանք պնդում են, որ երկար ժամանակ չեն կարողացել բարձրաձայնել այս մասին, քանի որ նրանք լուրջ հոգեբանական խնդիրներ են ունեցել կատարվածից հետո:

(Visited 22 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *