Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան,Ներում եմ բոլոր բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և ինչու ոչ նաև պատճառ դարձել իմ հիվանդության….

Հետաքրքիր է

Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից երախտիքի խոսքեր է հղել իր նկատմամբ սրտացավ մարդկանց ու ներման խոսքեր նրանց, ովքեր անտարբեր են գտնվել իր հանդեպ՝ հիվանդության ծանր պահերին.

«Տարեվերջը ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու և սեր խոստովանելու, ներելու և նոր էջից սկսելու:
Շնորհակալություն բոլորին, ովքեր կողքիս են ուրախ և տխուր պահերին:


Շնորհակալություն ծնողներիս և քույրերիս. իսկական շնորհ է լավ ընտանիք ունենալը:
Շնորհակալություն բարեկամներիս դժվարին օրերին ձեռք մեկնելու համար:
Շնորհակալություն ընկերներիս` հեռու, թե մոտ:


Շնորհակալություն վիրտուալ ընկերներիս ջերմություն փոխանցելու և անտարբեր չգտնվելու համար:
Սիրում եմ բոլորիդ:

Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան: Բոլոր ծանոթներին և երբեմնի մտերիմներին, ովքեր կորցնելու ցավ չունեցան և իմ ոչ մի գրառումը բաց չթողեցին, բայց և լռեցին:
Ներում եմ բոլոր բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և ինչու ոչ նաև պատճառ դարձել իմ հիվանդության….

Ես սիրում եմ նաև ձեզ, դուք ինձ անփոխարինելի դասեր տվեցիք:

Տերը պահապան բոլորիս»

(Visited 66 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *