Էջմիածինցիներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Նրանք փակել են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը:
Հիշեցնենք՝ կեսգիշերից հետո ևս քաղաքացիները ցույց էին անցկացրել Էջմիածնում: Նրանք նշում էին, որ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինել ազատության մեջ, և այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կրկին ընտրվի կալանքը։