Երեք տարեկան երեխայի մահով է ավարտվել Հնդկաստանի Հայդարաբադ արվարձանում
նոյեմբերի 17-ին տեղի ունեցող տոնակատարությունը: Երեխան վազվզելիս է եղել և ընկել հսկայական կաթսայի մեջ: Այդ կաթսայում եփվելիս է եղել սամբար ազգային ուտեստը:
Փոքրիկ Սուրեշին ծայրահեղ վիճակում հասցրել են հիվանդանոց, որտեղ, դժբախտաբար երկու օր անց մահացել է: