«Հասկացա, որ դա անշնորհակալ գործ է». Նունե Եսայանը՝ իրեն հատկացված տարածքը հետ վերցնելու մասին

«Հասկացա, որ դա անշնորհակալ գործ է»։ Օրերս մամուլը գրել էր, որ կառավարությունը հետ է վերցրել Տարոն Մարգարյանի կողմից երգչուհի Նունե Եսայանին տրված նվերը։

Նոր նախագծով Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկն ամբողջությամբ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու են «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։

Ընդ որում, որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 2013 թվականին այդ հարկի շինությունն ամբողջությամբ հետ է վերցվել «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

 

Սակայն այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել՝ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գործարար ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անհնարինության պատճառով: Եվ, ահա, այս ամենից հետո որոշում է կայացվել տարածքը կրկին վերադարձնել դպրոցին։

Նշենք, որ տարածքը բարեգործական հիմնադրամին էր տրվել 2013 թվականին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Նունե Եսայանն ասաց, որ լրագրողները հեյրուրանքներ են տարածում իր հասցեին. «Գիտեք ինչն է հետաքրքիր։ Ինձ զանգում են այն ժամանակ, երբ մի հինգ հատ կեղծ լուրեր են տպագրում իմ հասցեին։ Սրանից հետո խորհուրդ կտամ առաջինն ինձ զանգել։ Իմ կամ մյուսի անուններն են գրում, որպեսզի իրենց թերթը հետաքրքիր լինի, որ կարդան»։

Երգչուհին նշեց, որ մոտ 25 տարի է գործում է իր բարեգործական հիմնադրամը, սկզբում առանց գրանցման, սակայն հետագայում այն գրանցվել է։

«Մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ… տարիներ շարունակ ես զբաղվել եմ բարեգործությամբ։ 2013 թվականին կազմակերպությունը գրանցվեց։ Հետո որոշեցինք, որ մի ռտեղ լինի, որտեղ կգան ծնողազուրկ, անապահով ընտանիքի, զոհվածների երեխաներ։ Դասերից հետո երեխաները գալիս էին այդտեղ և մասնագետների հետ իրենց դասերն էին անում։ Դրանից հետա ծնողների խնդրանքով խմբակներ բացվեցին՝ ըստ ցանկությունների։ Ինչ իրենք ուզել են, մենք այդ ամենն ապահովել ենք և այդ ամենն ամբողջովին անվճար։ Երկու տարվա մեջ ունեինք արդեն կազմակերպություն հաճախող 100 երեխա, որոնք բացի խմբակներից ու դասերից, նաև կերակրվում էին։ Մենք հանդես ենք ունեցել, որի մասին ոչ մի լրագրող էն ժամանակ չհետաքրքրվեց ու չգրեց»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է տարածքին, երգչուհին ասաց, որ դա համար 53 դպրոցինն է եղել.«Վերևի հարկը 10 տարով տրամադրվեց մեր բարեգործական հիմնադրամին։ Ոչ թե նվիրել են, այլ՝ տրամադրել, բարեգործական հիմունքներով։ Հետո իմացանք, որ այն վթարային շենք է, դպրոցի վթարային հատվածն էր, որը չէր էլ օգտագործվում։Տանիքն անընդհատ հոսում էր։ Մենք այստեղից, այնտեղից գումար էինք հայթայթում, որպեսզի երեխաների տարեկան ծախսերը հոգայինք, բայց տանիքն էինք նորոգում։ Հետո բոլորին թվում էր, թե այդ գումարը Նունե Եսայանն իր համար էր ուզում և ես հասկացա, որ դա անշնորհակալ գործ է ու ճիշտն ասած դպրոցի տնօրենն էլ իրեն այդքան լավ չէր պահում և մեզ համար դժվարություններ էր առաջացնում, կարծես, մենք իրեն խանգարում էինք։ Եվ այդ ժամանակ, երկու տարի առաջ ես հրաժարվել եմ այդ տարածքից և դպրոցը փակվել է, սակայն հիմնադրամը գոծում է։ Ծնողների համար դա փրկություն էր, մինչև հիմա խնդրում են, որ էլի բացվի»։

Դիտարկմանը՝ միգուցե դիմելու դեպքում կառավարությունը կամ քաղաքաետարանն ավելի հարմար տարածք տրամադրեն, Եսայանը նշեց, որ հոգնել է անընդհատ ինչ-որ բան խնդրելուց. «Կառավարությունը պետք է դրանով հետաքրքրվի, աջակցի, ուզենա օգնի, ոչ թե ես գնամ խնդրեմ, որպեսզի երեխաներին օգնեմ։ Այսպես, թե այնպես ես էլի օգնում եմ։ Օրինակ վերջին համերգով օգնեցի Գյումրու դպրոցին, գործիքներ գնվեցին։ Այդ դեպքում էլ են քննադատում, թե բա ինչ է անում, որ։Իսկ ո՞վ է այդ քննադատողներից կյանքում ինչ-որ օգնություն արել, գանցել ծերանոց կամ մանկատուն։Չի կարելի, պետք է մարդկանց միջից այդ նենգությունը դուրս գա։ Արեք, հետո խոսեք։ չեմ խոսում, բայց հետո ինձ ստիպում են, որ իմ արածների մասին խոսեմ»։

Ինչ վերաբերում է մամուլում գրածներին, նա նշեց, որ դրանք ամբողջովին հոյրուրանքներ են. «Կապում են դա Տարոն Մարգարյանի հետ, շատ ծիծաղելի է։ Եթե մեր մասին ինչ-որ բան եք ուզում իմանալ, առաջին հերթին մեզ դիմեք»։

Աղբյուր՝ ArmDaily.am

Like this post? Please share to your friends:
Lascia un commento