Բացառիկ տեսանյութ. «Օպելը» բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը

«Օպելը» բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը։

Այս տարվա հուլիսի 25-ին համացանցում հայտնվել էր տեսանյութ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, երբ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել էին Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո Toyota-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Shamshan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանութ, որով երևում է, թե ինչպես է Opel-ի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, փորձում վազանց կատարել, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում էր զինակոչիկներին:

Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է Opel-ի ուղևորը գլուխը դուրս բերում ավտոմեքենայից, իսկ հետո բախվում է Toyota-ին, ինչի հետևանքով Toyota-ն հայտնվում է ձորում: Իսկ Toyota-ի վարորդ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Նշված վթարից հետո, ըստ կայքի ստացած տեղեկությունների, Opel-ի վարորդը փորձում է մեղքը բարդել ճանապարհային ոստիկանի վրա, երևի մտածելով, որ «կարելի է շառ անելով՝ ինքնահաստատվել և մեղքը բարդել ճանապարհային ոստիկանի վրա»:

Բացառիկ տեսանյութ, ինչը հերքում է Opel-ի վարորդի պնդումները: Տեսանյութը՝ ստորև

 

Աղբյուր՝ shamshyan․com

Like this post? Please share to your friends:
Lascia un commento