Պարոն Վարչապետ հիմա ես Ձեզ զգուշացնում եմ, եթե չեք ուզում լցնել մեր նմանների համբերության բաժակը, եղեք խիստ

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իրբէջում գրել է.

 

 

Պարո՛ն վարչապետ, բավականին ժամանակ է անցել հեղափոխությունից ես միշտ արտահայտել եմ իմ տեսակետը և արտահայտելու եմ, հաճախ արժանացել եմ շատ սուր քննադատությունների, բայց ինձ համար ճշմարտություն է ավելի կարևոր, ոչ թե գովեստի խոսքերը, եթե անձնական կարիեռայի մասին մտածող լինեի, շատերի նման կվերցնեի ծեծված թեմաներ և կեղծ կհաճոյանայ իմ ժողովրդին, բայց գիտակցելով հայրենիքիս հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունը չեմ կարող լինել այդպիսին։

Հիմա ես Ձեզ զգուշացնում եմ, եթե չեք ուզում լցնել մեր նմանների համբերության բաժակը, եղեք խիստ, ասում եք մեր բարությանը թող չխաբնվեն, բայց Ձեզ ծաղրում են, Ձեզ պետական պաշտոնյան,որը կլանի մնացորդ է, կարողանում է անվանել ցռան վերգո և սպառնալ, Ձեր ու մեր մերժած կլանը ազատ իր համար գործում է ու ինչքան Դուք իրենց այդ գործելու հնարավորությունը տաք, այդքան վտանգելու եք մեր պետությունը։

Եղեք խիստ, գրողին լինի այդ արատավորված օրինական դաշտը, երբեմն տեղին է շրջանցել օրենքները, այնել կլանի գրած կեղծ օրենքները և գործել հանուն ճշմարտության։ Գրեք նոր օրենքներ, գրրեք ճշմարտության օրենքներ և հետո նոր առաջնորդվեք օրենքներով, այս պահին կարող եք հիմքը դնել և Հայաստանը դարձնել համակարգի երկիր, ոչ թե անհատի։

Միևնույն է, ժամանակի ընթացքում Դուք նույնպես հեռանալու եք, բայց գոնե Ձեզանից հետո թողած կլինեք մի համակարգ, որը կգործի ի նպաստ հասարակ մարդու շահերի։ Խի՛ստ եղեք, խի՛ստ եղեք, խի՛ստ եղեք, ամբողջ երկիրը բերեք մարտական վիճակի,զգացեք,որ աշխատում են Ձեր վերջույթները և երկիրը ամբողջությամբ զգում եք։

 

 

Արեք կոշտ և կտրուկ գործողություններ, դուխով ջախջախեք բոլոր կեղտոտ ուժերը, բոլոր անհատներին, ովքեր գողացել, քանդել են այս երկիրը, լուծեք հազարավոր տառապանք տեսածների վեժը, այն ազնիվ և անմեղ մարդկանց վրեժը,ովքեր դրանց պատճառով դժողքի միջով են անցել։ Գործով ապացուցեք, որ բոլորը իրար Ձեռ բռնեն, դուրս գան հրապարակ և ծնկի իջնեն հասարակ մարդու առաջ։

Հ.Գ. Վախենամ Ձեր խիստ չլինելու պատճառով Դուք շատ փոշմանեք, բայց արդեն ուշ լինի։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento