Ինչպես է կատարվել Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտությունը․ ֆոտո

Ինչպես է կատարվել Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ և Քորթնի Քարդաշյաններն ացելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի էր ունեցել Քիմ Քարդաշյանի երեք երեխաների մկրտության արարողությունը։

Երեխաները ամբողջությամբ սպիտակ հագուստներ են կրել։

Քիմ Քարդաշյանի փոքրիկ որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվեցին Վարդան անունը, Սեյնթին` Գրիգոր, իսկ Չիկագոյին` Աշխեն անունները։

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից Bavnews.am-ին հայտնեցին, որ Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտությունը տեղի է ունեցել Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:

Հիշեցնենք նաև, որ 2015 թվականի ապրիլին Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում։

Ստորև, Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում լուսանկարներ՝ մկրտության արարողությունից։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento