«Երեխայիս տեղը հայտնել են, իմ ձեռքով կարված իրերը ձեռքիս են, չգիտեմ նրան ողջ, թե մահացած կտեսնեմ»․ Մահացած նորածնի մայրը նոր տեղեկություն ունի

 

«Երեխայիս տեղը հայտնել են»․ Մահացած նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, նոր տեղեկություններ ունի իր փոքրիկի գտնվելու վայրից։ Նա վստահաբար պնդում է, որ իր երեխան ողջ է, պարզապես նրանց խաբում են՝ ասելով, թե նորածինը մահացել է։

Հայկուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ձեռքով կարված, ծննդատնից նորածնին դուրս գրման համար նախատեսված իրերի լուսանկարները, որոնք ցավոք սրտի, այդպես էլ չօգտագործվեցին։ Լուսանկարներին կից կատարել է հետևյալ գրառումը․

«Չնայած լավ լուրի հույս չունեմ , բայց․․․ Ընկերներ, ինձ ուժ տվեք, պիտի գնամ երեխայիս մասին լուր իմանալու։ Երեխայիս տեղը հայտնել են ։ Իմ ձեռքով կարված իրերը ձեռքիս են։ Չգիտեմ՝ նրան ողջ, թե մահացած կտեսնեմ։ Տականքներ, դուք հատ հատ պատասխան էք տալու․․․»։

 

Like this post? Please share to your friends:
Lascia un commento