Արփա գետում հունիսի 1-ին ջրահեղձ եղած 15-ամյա տղան փորձել է փրկել ընկերոջ կյանքը. մանրամասներ

Արփա գետում հունիսի 1-ին ջրահեղձ եղած 15-ամյա տղան փորձել է փրկել ընկերոջ կյանքը. մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչութունում շարունակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքնննությունը: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 1-ին ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա է ընկել գետը:

Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Սարգսյանը Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում լողանալու նպատակով մտել է գետը, լողացել գետի արագընթաց և վարար հատվածով, որտեղից էլ ջրի հոսանքը պտտել է նրան և քշել դեպի ներքև: Իրականացնած որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում «Հարունի կամուրջ»-ին հարակից տարածքում Վայք քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանի կողմից Արփա գետում հայտնաբերվել է Ա. Սարգսյանի դին՝ բերանքսիվայր ջրի մեջ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Ա. Սարգսյանը, ով սովորել և ավարտել է Վայքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանը, դեպքից 1 օր առաջ որոշել են ընկերներով հունիսի 1-ին լողալու նպատակով գալ Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածք: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում անչափահաս Ն. Մ.-ն և Ա. Սարգսյանը Վայքի հրապարակից տաքսի ավտոմեքենայով մեկնել են նշված տարածք, ճանապարահին վերցնելով ընկերներին՝ Հ. Հ-ին Պ. Ն-ին և Ա. Գ.-ին: Իսկ մեկ այլ ավտոմեքենայով նրանց են միացել Ջ. Ա.-ն, Դ. Մ.-ն և Ն. Մ.-ն: Արդեն «Գալամյակ» կոչվող տարածքում, գետից քիչ հեռու գտնվող կանաչապատ հատվածում, հանել են իրենց հագուստները և սկսել գետում լողալ: Բոլոր երեխաները լողացել են, իսկ Ֆ. Ն.-ն, ով լողանալ չի կարողացել, չի մտել գետը: Նշված տարածք գնալու և այնտեղ լողանալու մասին երեխաները իրենց ծնողներին տեղյակ չեն պահել և միայն Ա. Սարգսյանն է նախապես տեղյակ պահել իր ծնողներին, սակայն առանց ծնողների թույլտվությունն ստանալու գնացել է նշված տարածք, որտեղից էլ զանգահարել ու ներողություն է խնդրել ծնողներից՝ առանց թույտվության լողալ գնալու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento