Դիանա Գուրցկայի հայերեն երգը լսելուց հնարավոր չէ չհուզվել

Ռուսական շոու բիզնեսի աստղ Դիանա Գուրցկայան երգում է հայերեն:

Չնայած այս երգչուհին ներկայանալու կարիք չունի, քանի որ նրան շատ լավ ճանաչում են մեզ մոտ, այնուամենայնիվ մի փոքր պատմենք այս յուրահատուկ ու տպավորիչ ձայն ունեցող, արտաքուստ փխրուն թվացող, բայց ուժեղ կնոջ մասին:

10 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, զուգերգով հանդես է եկել վրացի երգչուհի Իրմա Սոխաձեի հետ: 2009 թվականին առաջին անգամ Մոսկվայում անցկացվող Պարալիմպիական միջազգային օրը Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն Դիանա Գուրցկայային տվել է «Սոչի 2014»-ի դեսպանի կարգավիճակ՝ որպես Ռուսաստանում և աշխարհում օլիմպիական և պարաօլիմպիկ շարժման գաղափարները խթանող անձ։

Կույր և տեսողական խանգարում ունեցող երեխաների համար «Սրտի կանչով» հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

2011 թվականից ՌԴ Հանրային պալատի անդամ է, Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի նախագահ։

2013 թվականին ՌԴ նախագահի 03.07.2013 № 603 հրամանով Դիանա Գուրցկայան նշանակվել է ՌԴ նախագահի հաշմանդամների հարցերով առընթեր հանձնաժողովի անդամ։

Մոսկվայում կայացած համերգի ժամանակ Արամեի հետ այս սրտառուչ զուգերգը լսելով հնարավոր չէ չհուզվել:

Տեսանյութը դիտեք ստորև

Like this post? Please share to your friends:
Lascia un commento